16 04 2022

Նույնիսկ Աղվան Հովսեփյանի թոշակի վրա են կալանք դրել․ Երեմ Սարգսյան



Աղվան Հովսեփյանի փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց, որ Աղվան Հովսեփյանի գործով նախաքննության ավարտից հետո վերցրել են գործի նյութերը, պարզվել է՝ մաս են անջատել։

Անդրադառնալով դատախազության հայտարարություններին, թե կալանք են դրել Աղվան Հովսեփյանի հաշիվներին՝ 6.8 մլրդ դրամի չափով, Սարգսյանը նախ խորհուրդ տվեց, թող հայտարարեն 10 միլիարդ, ավելի հնչեղ է, ապա հարց հնչեցրեց՝ այդ ինչպե՞ս են հաշվել։

«Կալանք են դրել նույնիսկ Աղվան Հովսեփյանի թոշակի վրա։ Չգիտե՞ն նախաքննական մարմինն ու դատախազությունը, որ թոշակի վրա կալանք դնելու իրավունք չունեն։ Աղվան Հովսեփյանի որդիների բոլոր գույքերի, հաշիվների վրա կալանք է դրված»,-ասաց Սարգսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ