25 03 2022

Ինչո՞ւ եք ինձ հարցնում, հարցրեք խաղաղության դարաշրջան բացողներին․ Սերժ Սարգսյան



Արցախում իրավիճակի՝ թշնամու կողմից հայկական գյուղ գրավելու վերաբերյալ լրագրողների հարցին ի պատասխան՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց․ «Ինչո՞ւ եք ինձ հարցնում, հարցրեք էս ամենի ճարտարապետներին, խաղաղության դարաշրջան բացողներին»։

Հարցին՝ ինչո՞ւ հիմա, պատասխանեց․ «Խաղաղության դարաշրջանի արշալույսն է»։

Լրագրողները հարցրեցին երրորդ նախագահից, թե արդյո՞ք մենք Երասխում հանձնելու դիրքեր ունենք, քանի որ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առջարկել է մեր դիրքերից դուրս գալ, մենք էլ իրենց դիրքերից, Սերժ Սարգսյանը ծիծաղեց։

Մեկ այլ հարցի՝ հնարավո՞ր է Արցախում կատարվողը պայմանավորվածություն է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, ասաց․ «Ես ենթադրություններ չեմ անում։ Գնացեք հարցրեք ճարտարապետներին»։

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանը Կոմիտասի անվան պանթեոնում մասնակցում էր ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 15-րդ տարելիցի հոգեհանգստի արարողությանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ