22 03 2022

Մի՛ փորձեք ձեզ համեմատել այն պետական գործիչների հետ, ովքեր քաոսից, զրոյից պետություն են ստեղծել․ Իշխան Սաղաթելյան



«Երբեք փորձ մի արեք՝ ձեզ համեմատել այն պետական գործիչների հետ, ովքեր քաոսից, զրոյից պետություն են ստեղծել»,-այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց  ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Իշխան Սաղաթելյանը։

Անդրադառնալով երկրում  առկա իրավիճակին Իշխան Սաղաթելյանը նշեց․

 «Աշխարհաքաղաքական բարդ իրադրության պայմաններում, երբ Հայաստանը կանգնած է բազմաթիվ լուրջ մարտահրավերների առջև, երկրի իշխանության ղեկին հայտնված մի խումբ շարունակում է անցյալի ու ներկայի պատմությունը խեղաթյուրելով, նախկին ու ներկա անելով երկիրը տանել դեպի անդունդ։ Ասում եք՝ «ապագա կա», բայց այդ ապագան զիջումով է։ Մենք ասում ենք՝ ապագա չկա զիջումով, խաղաղության անվան տակ երկիրը փորձում եք տանել նոր զիջումների։ Դուք ոչ թե խաղաղության դարաշրջան եք բացելու, այլ դժոխքի, քաոսի ու նոր կորուստների դարաշրջան։ Այս ամեն ինչը դուք փորձում եք ներկայացնել նախկինների ու ներկաների կռիվ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ