01 08 2019

Բակո Սահակյանն այցելել է Արցախի ԱԱԾ

Բակո Սահակյանն այցելել է Արցախի ԱԱԾ

Արցախի նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 1-ին այցելել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել գերատեսչության 2019 թվականի առաջին կիսամյակի կատարած աշխատանքների արդյունքների ամփոփմանը նվիրված նիստին:

Լսելով ծառայության տնօրենի, տարբեր ստորաբաժանումների պատասխանատուների զեկույցները՝ երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի և առկա խնդիրների լուծման ուղղությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ