24  05  2019

ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

«Բարձրագույն դատական խորհրդի հարգարժան անդամներ,

Նկատի ունենալով դատական իշխանության և դատավորների առնչությամբ ընթացող զարգացումները և այդ առիթով մայիսի 20-ին մամուլով իմ կողմից արտահայտած մտահոգությունները՝ այլևս նպատակահարմար չեմ համարում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և Խորհրդի անդամի կարգավիճակներում:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 87-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքերով իմ լիազորությունները 2019 թվականի մայիսի 24-ից համարեք դադարած:

Ձեզ մաղթում եմ հետագա բեղմնավոր գործունեություն՝ իրավական պետությանը պատշաճող անկախ դատական իշխանության կայացման գործում:

Հայաստանի, Արցախի և Սփյուռքի իմ շատ սիրելի հայրենակիցներին տարիներով կուտակված ասելիքս կներկայացնեմ հաջորդիվ:

Վստահ եմ, որ այսուհետ բավարար ժամանակ կունենամ՝ հատկապես միջազգային մասնագիտական գործակցության շրջանակներում առավել ակտիվ գործունեություն ծավալելու համար՝ ի բարօրություն հայ ժողովրդի:

Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին»:

Հայտարարել, որ երկրորդ նիստ կլինի Փաշինյանի հայտարարությունից հետո, սակայն նիստը չկայացավ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ