08 03 2019

Թող գարնանային տոները երջանկություն բերեն կանանց․ նախագահի շնորհավորանքը

Թող գարնանային տոները երջանկություն բերեն կանանց․ նախագահի շնորհավորանքը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կանանց տոնի առթիվ ընդունելություն է կազմակերպել նախագահական նստավայրում: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

Նախագահը նշել է, որ մարտի 8-ը հրաշալի առիթ է բարձր տրամադրությամբ շնորհավորել ու մեծարել մայրերին, տատիկներին, քույրերին ու աղջիկներին, ովքեր միավորում են գեղեցկությունը, սերն ու երջանկությունը:

Մարտի 8-ի և տոնական միամսյակի առթիվ շնորհավորելով միջոցառման մասնակից կանանց և աղջիկներին՝ Նախագահը ծաղիկներ է հանձնել նրանց՝ մաղթելով, որ գարնանային տոները ուրախություն, երջանկություն ու հաջողություն բերեն բոլոր կանանց ու նրանց ընտանիքներին:

Նախագահ Սարգսյանը մեր երկրի բոլոր կանանց ու աղջիկներին մաղթել է առողջություն, սեր ու ջերմություն, իսկ տղամարդկանց հորդորել՝ կանանց տոները նշել ոչ թե մեկ օր կամ մեկ ամիս, այլ՝ ամբողջ տարին:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ