25 08 2018

Գերմանիայի կանցլերի այցը՝ Հայաստան. Լուսանկարներ, տեսանյութեր

Գերմանիայի կանցլերի այցը՝ Հայաստան. Լուսանկարներ, տեսանյութեր

Օգոստոսի 24-ին պաշտոնական մեկօրյա այցով Հայաստան ժամանեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Հայաստանի անկախությունից ի վեր՝ Գերմանիայի կանցլերը Հայաստան էր ժամանում առաջին անգամ:

Կանցլերին դիմավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո ԳԴՀ կանցլերն ուղևորվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: 

Գերմանիայի կանցլերն այցելեց նաև Թումո կենտրոն:

Այնուհետև վարչապետի նստավայրում տեղի ունեցան հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ: 

Լրատվամիջոցների հետ հանդիպմանը ղեկավարներն ամփոփեցին բանակցությունների արդյունքները:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից երեկոյան վարչապետի նստավայրում տրվեց պաշտոնական ընթրիք:  Արարողակարգի համաձայն, երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես եկան փոխադարձ բաժակաճառերով՝ անդրադառնալով հայ-գերմանական հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարներին:

 

 Երեկոյան Գերմանիայի կանցլերը ՀՀ նախագահի ու վարչապետի ուղեկցությամբ շրջեցին մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ