23 12 2022

Թշնամին կրակել է Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Թշնամին կրակել է Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում,  Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Վերին Շորժայի  ուղղությամբ  տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարությունից  հայտնում են, որ հակառակորդը կիրառել է նաև ականանետ:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Դեկտեմբերի 23-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ