16  11  2016

Փոփոխություններ՝ պաշտպանության նախարարությունում

Փոփոխություններ՝ պաշտպանության նախարարությունում

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով, Գևորգ Ալթունյանը նշանակվել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար:  Նույն վարչության պետ Վարդան Ավետիսյանն էլ նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական:

Նշենք, որ Գևորգ Ալթունյանը մինչ այս Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական հաղորդումների տնօրենն էր: Նրան փոխարինելու է ՀՌԱՀ նախկին անդամ Հարություն Հարությունյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ