11  01  2019

Օրենքը դեռ չընդունած՝ արդեն արգելվում է գնված մեքենաների ներմուծումը. «Ժամանակ»

Օրենքը դեռ չընդունած՝ արդեն արգելվում է գնված մեքենաների ներմուծումը. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է․ «Կառավարությունը պատ­րաստվում է փոփոխություն կա­տարել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպոր­տային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: Միայն թե զավեշտալին այն է, որ այդ օրենքով պետք է արգելվի ՀՀ  տարածք ներմուծել այն ավ­տոմեքենաները, որոնց համար վճարումը կատարվել է 2018թ. դեկտեմբերի 30-ից հետո: Պատկերացնում եք, մարդը հունվարի 11-ին մեքենա է գնել Ճապոնիայից, երբ այս օրենքը դեռ չէր ընդունվել, իսկ նրան ասում են, թե դու ապօրինի գոր­ծարք ես կատարել, չես կարող քո գնած մեքենան Հայաստան ներմուծել: Գուցե ճիշտ կլիներ, եթե արգելվեր օրենքի ընդունու­մից հետո գնված մեքենաների ներմուծումը: Բայց Հայաստանի նոր իշխանությունները բոլորո­վին այլ տրամաբանությամբ են շարժվում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ