07  12  2018

Զինվորներին բուտերբրոդներ է բաժանել, որ ընտրեն իր որդուն․ «Ժամանակ»

Զինվորներին բուտերբրոդներ է բաժանել, որ ընտրեն իր որդուն․ «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է․ «Շատ կարճ ժամանակա­հատվածում երեք կուսակցու­թյուն փոխած, նախկին ՀՀԿ-ական, մինչև հոկտեմբերի 3-ը ԲՀԿ-ական, հիմա արդեն «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակում հայտնված Կարեն Համբարձումյանի հայրը՝ Հովիկ Համբարձումյանը, օրերս Սիսիանի զորամասում բուտերբրոդ­ներ է բաժանել զինվորներին:

Եթե որևէ այլ քաղաքական ու­ժի կողմից սա արված լիներ, ապա հաստատ այն կորակվեր որպես ընտրակաշառք, որովհե­տև այդ զորամասի զինվորները պետք է մասնակցեն ընտրու­թյուններին, և Համբարձումյանը հաստատ բուտերբրոդները բաժանել է, որ զինվորները ընտրեն իր որդուն: 

Ի դեպ, Հո­վիկ Համբարձումյանը ՏԸՀ նա­խագահ է և բավական լավ ծա­նոթ է Ընտրական ու Քրեական օրենսգրքերին: Բայց նա իրեն պաշտպանված է զգում, քանի որ ամեն ինչ անում է հանուն հե­ղափոխության վերջնական հաղթանակի»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ