08  11  2018

ՀՀԿ-ն պատրաստ է ֆիասկոյի․ «Հրապարակ»

ՀՀԿ-ն պատրաստ է ֆիասկոյի․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Հանրապետական կուսակցությունում բուռն քննարկումներ են ընթանում։ Սերժ Սարգսյանը շուրջօրյա ռեժիմով հրավիրում եւ զրուցում է պոտենցիալ թեկնածուների հետ, միաժամանակ քննարկումներ են գնում ՀՀԿ քաղաքական թեւի հետ՝ ինչպես գնալ, ումով գնալ, ում դնել համամասնական ցուցակում, ում՝ ռեյտինգայինով եւ այլն։ Մեր տեղեկություններով, ՀՀԿ քաղաքական թեւը շատ տագնապած է ռեյտինգայինով առաջադրվելու մտքից եւ մտավախություն ունի, որ կարող են տապալվել եւ մի 25 տարեկան «անհայտ ու երկրի համար ոչինչ չարած» ՔՊ-ականից քիչ ձայն հավաքել։ Նրանցից ոմանք, եթե անգամ ստիպված լինեն ռեյտինգայինով առաջադրվել, դա անում են այնպես, կարծես էշաֆոտ են բարձրանալու։

Կուսակցության գրասենյակում քննարկման ժամանակ բոլորի՝ ռեյտինգայինով առաջադրվելուն կտրականապես դեմ են արտահայտվել երկու հոգի՝ Արփինե Հովհաննիսյանը եւ Դավիթ Հարությունյանը։ Դավիթ Հարությունյանը դա բացատրել է նրանով, որ նախարար աշխատած մարդիկ, որպես կանոն, պաշտոնավարման շրջանում խզում են հանրության հետ կապերը եւ պետական ծառայողի կարգավիճակը խանգարում է նրանց հանրային համակրանք ունենալու, պոպուլիստական վարկանիշի հարցում, ուստի ընտրողի քվեն ստանալու դժվարություններ կունենան։ Բայց կուսակցությունում հակված են՝ «ընկերովի մահը հարսանիք է» տարբերակին եւ գտնում են, որ պետք է հավասար պայմաններ լինի բոլորի համար։ Մանավանդ այն պահից սկսած երբ պարզվեց, որ իրենց ռեյտինգայինները ճամբարափոխ են եղել եւ այլեւս այլ «աստծու են պաշտում», իսկ ընտրությունների ժամանակ օգնելու են իշխանության թեկնածուներին։ Նրանց թվում են Լֆիկը, ՍԱՍ-ի Արտակը, Թոխմախի Մհերը, Չոռնին, եւ ուրիշներ։

Իսկ ՀՀԿ բոլոր թեկնածուներն առաջադրվելու են 13 ընտրատարածքներում՝ հույսը դնելով իրենց եւ իշխանության հանդեպ բացասական վերաբերմունք ունեցող մասսայի վրա։ Գրեթե բոլորը, չնչին բացառություններով, առաջադրվելու են իրենց գրանցման տարածքներում։ Վահրամ Բաղդասարյանը՝ Լոռվա մարզից, Մարգարիտ Եսայանը՝ Երեւանի Դավիթաշեն համայնքից, Հակոբ Հակոբյանը՝ Գեղարքունիքից, Մուրադ Մուրադյանը՝ Արարատից, Մենուա Հարությունյանը՝ Սյունիքից եւ այլն»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ