31 10 2018

Կաշառք չկա, աշխատավարձն էլ չեն բարձրացնում. «Հրապարակ»

Կաշառք չկա, աշխատավարձն էլ չեն բարձրացնում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ճանապարհային ոստիկանության ծառայության Վանաձորի ստորաբաժանման աշխատակիցները դժգոհ են իրենց աշխատանքային պայմաններից: Նրանք այնքան վրդովված են, որ նույնիսկ եկել-հասել են Երեւան՝ ոստիկանապետին իրենց բողոքը հայտնելու:

ՃՈ աշխատակիցները բողոքում են իրենց վիճակից: Նրանք իրենց բնակության վայրերից կիլոմետրեր հեռու են ծառայում, բայց ամեն օր գնում-գալիս են աշխատանքի, կաշառք չկա, աշխատավարձերն էլ չեն բավականացնում գնալ-գալու ճանապարհածախսին: Լավ մեքենաները ծանոթով են բաշխվում: Եթե ծանոթ չունես, հաճախ փչացող տրանսպորտային միջոցով ես աշխատանքի գնում: Նորոգելու համար գումար չկա:

«Հեղափոխությունից հետո միայն ասում են, որ իբրեւ բան է փոխվել: Է՛լ կաշառքներ, է՛լ հովանավորչություն, է՛լ ծառահատումներ՝ ամեն ինչը մնացել է նույնը»,- հայտնում է մեր աղբյուրը:

Վալերի Օսիպյանը նրանց չի ընդունել, իր աշխատակազմից մեկին հանձնարարել է ընդունել վանաձորցիներին: Կիրակի օրն ընդունելությունը կայացել է: ՃՈ աշխատակիցներին խոստումներ են տվել, եւ նրանք որոշել են առայժմ սպասել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ