10  10  2018

Տատիկ-պապիկների սիրուց առավել կարևոր բաներ կան․ «Հրապարակ»

Տատիկ-պապիկների սիրուց առավել կարևոր բաներ կան․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Շատ լավ է, իհարկե, որ էջմիածինցի Վարդուշ տատը գրկում և չլմփոցով համբուրում է մեր վարչապետին, իսկ նրա հարսը երեխային մոտեցնում է, որ Փաշինյանը ձեռքը գլխին դնի՝ համարելով, որ վարչապետական օրհնությունը քրիստոնեական մկրտությանը համազոր բան է։ Լավ է, որ ջահելներն ու ահելներն իրար բրթբրթում են Փաշինյանի ձեռքսեղմումին արժանանալու համար, իսկ մանկավարժներն ու գիտնականները բաց նամակներ են հղում ՀՀ վարչապետին՝ հույսով, որ իրենց խնդիրները նա կլուծի։ Լավ է, որ մեր հասարակությունը հուսադրվել է, հանձին վարչապետի՝ փրկչի է տեսել եւ կարծում է, որ նա երկիրը հանելու է փոսից ու բարելավելու է մեր կյանքը։ Բայց շատ կարեւոր է, որ այս անափ սիրո ու խանդավառության մեջ լսվեն նաեւ ողջամիտ ձայներ, քննադատություն, խորհուրդներ։

Ինձ համար, օրինակ, տատիկ-պապիկների ջերմ սիրուց առավել կարեւոր բաներ կան՝ գիտակ, մտածող, համարձակ մարդկանց կարծիքները, որոնք այս աղմուկի մեջ, ցավոք, չեն լսվում։ Ասենք՝ Դավիթ Շահնազարյանի կարծիքը, ով տասնամյակներ առաջ զրկվել է պաշտոնից, բայց այս տարիներին լուրջ վերլուծաբանի, անկախ քաղաքագետի իմիջ է ձեռք բերել, հատկապես ղարաբաղյան խնդրի ու բանակցային գործընթացի հետ կապված։ Ինձ համար արժեքավոր է տնտեսագետ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքը, որը խիստ բացասաբար է վերաբերվում այս կառավարության տնտեսական քաղաքականությանը եւ տագնապ ունի մեր երկրի ապագայի հետ կապված։

Ես լսում եմ Ստեփան Դանիելյանին, ով մարդու իրավունքների ոլորտի լավագույն գիտակներից է եւ չի թաքցնում, որ այս կառավարության շատ քայլեր վտանգավոր են։ Ես կարդում եմ Արթուր Ղազինյանին ու Աղասի Ենոքյանին, ովքեր կոռեկտ ու խաղաղ ցույց են տալիս նորերի սխալները։ Լսեք այս մարդկանց՝ նրանք իսկական քաղաքացիներ են»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ