11  09  2018

Ի՞նչ է սպասվում Ռոբերտ Քոչարյանին․ թեժ քննարկումներ են սկսվել. «Ժողովուրդ»

Ի՞նչ է սպասվում Ռոբերտ Քոչարյանին․ թեժ քննարկումներ են սկսվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2008թ. սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցի շուրջ մասնագիտական թեժ քննարկումներ են սկսվել: Ինչպես հայտնի է, ՀՀ գլխավոր դատախազությունը Վճռաբեկ դատարանում բողոքարկել է վերաքննիչ դատարանի որոշումը՝ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին:

Ու մինչ վճռաբեկ դատարանում կքննվի այս հարցը, ՀՔԾ-ն Քոչարյանի համար որպես խափանման միջոց ընտրել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: ՀՔԾ-ն այս քայլին գնացել է այն բանից հետո, երբ Քոչարյանը ցանկացել է մեկնել արտերկիր:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ հիմա վճռաբեկ դատարանը գտել է այս հարցից գլուխն ազատելու ձևը: Դատական համակարգում եկել են այն եզրակացության, որ եթե դատախազությունը բողոք է բերել կալանավորելու պահանջով, իսկ ՀՔԾ-ն էլ Ռ. Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին, ապա կիրառության մեջ է մտնում ՀՀ քրդատօր 134 հոդվածի 4-րդ կետը, ըստ որի` «խափանման միջոցները չեն կարող կիրառվել մեկը մյուսի հետ կապակցված»: Այսինքն՝ Քոչարյանը կարող է չկալանավորվել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ