24 08 2018

Հովիկ Աբրահամյանի դստերը դատի են տվել․ «Ժողովուրդ»

Հովիկ Աբրահամյանի դստերը դատի են տվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դստերը՝ Աննա Աբրահամյանին, դատի են տվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օգոստոսի 21-ին Վյաչեսլավ Ասրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան և պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել նոտար Աննա Աբրահամյանի՝ 2018-ի օգոստոսի 20-ի մերժման որոշումը, և պարտավորեցնել որպես հետևանք՝ ժառանգությունն ընդունած ժառանգի վկայագրում պարտավորությունը գրանցել:

Հայցվոր կողմի պաշտպան Մելանյա Վարդաբյանը երեկ հրաժարվեց մեկնաբանություններից. «Փաստաբանական կանոնագրքով կա փաստաբանական գաղտնիք, առանց իմ վստահորդի հետ խոսելու ես ոչինչ ասել չեմ կարող, դա փաստաբանական գաղտնիք է»,-ասաց նա»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ