22 08 2018

ԱԺ-ն 2 ամսում 2-րդ անգամ կնշի 100-ամյակը․ «Հրապարակ»

ԱԺ-ն 2 ամսում 2-րդ անգամ կնշի 100-ամյակը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ազգային ժողովը սեպտեմբերի 20-ին կտոնի Հայաստանի առաջին պառլամենտի 100-ամյակը։ Նշենք, որ «Գերագույն խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամները դիմել էին ԱԺ ղեկավարությանը՝ 100-ամյակը նշել օգոստոսի 1-ին՝ պառլամենտի առաջին նիստի օրը, բայց ԱԺ-ն մերժել էր, քանի որ արձակուրդային սեզոն էր։ Այնուամենայնիվ, տրանսպորտ տրամադրեց, որ փոքր կազմով մեկնեն Ստեփանավան՝ նշելու։ Հետաձգման պատճառը նաև ԱԺ-ում մեկնարկած լայնածավալ վերանորոգման աշխատանքներն են։ Դրա արդյունքում խորհրդարանում կբացվի նաև ԱԺ թանգարան։

Սեպտեմբերի 20-ին միաժամանակ տեղի կունենա և՛ թանգարանի բացումը, և՛ 100-ամյակի տոնակատարությունը։ 500-550 հյուր է լինելու, որից 40-ը՝ արտերկրից։ Հյուրերի և ելույթ ունեցողների թվում կլինեն ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, կաթողիկոսը։

Ներկա կլինի և իր խոսքը կասի նաեւ Հայաստանի առաջին խորհրդարանի նախագահ Ավետիք Սահակյանի թոռը՝ Ավետիք Սահակյանը։  Նախատեսված է առաջին խորհրդարանին նվիրված ֆիլմի դիտում, որը պատրաստում է «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ