01  09  2019

Պետք է մի բան սովորեք՝ փոխել աշխարհը․ վարչապետը՝ դպրոցականներին

Պետք է մի բան սովորեք՝ փոխել աշխարհը․ վարչապետը՝ դպրոցականներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ուղեկցությամբ, սեպտեմբերի 1-ին  Գիտելիքի տոնի առթիվ անակնկալ այց է կատարել սահմանապահ Վահան գյուղ:

«Անակնկալ այցով եկել ենք սահմանապահ Վահան գյուղի դպրոցականներին շնորհավորելու սեպտեմբերի 1-ի առիթով»,- գրել է վարչապետը:

Վարչապետը առաջին դասարանի աշակերտներից հետաքրքրվել է, թե ինչ մասնագիտություն են ընտրելու ապագայում։

Նա շնորհավորեց դպրոցական երեխաներին եւ ասաց, որ իրենք բոլորը պետք է մի բան սովորեն` փոխել աշխարհը, երկիրը, սեփական գյուղը եւ նույնիսկ պատմական ճակատագիրը, գնալ հաղթանակի ճանապարհով: 

«Ես ուզում եմ, որ ՀՀ բոլոր աշակերտները, բոլորը պատանիները լայնացնեն իրենց մտահորիզոնը, փոքր խնդիրների և փոքր նպատակների վրա չկենտրոնանան, այլ իրենց առաջ դնեն մեծ նպատակներ։ Ես ուզում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը մտածի և երազի ոչ թե մեքենա ունենալու մասին, այլ նոր փոխադրամիջոց ստեղծելու մասին։ Ես ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը մտածի և երազի ոչ թե փողի մասին, այլ Նոբելյան մրցանակի»,- ասաց վարչապետը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ