09 01 2019

Պաշտոնյաներ և ուսանողներ․ ովքե՞ր են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում

Պաշտոնյաներ և ուսանողներ․ ովքե՞ր են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 28-ին հաստատել է Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նոր կազմ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից։

Ըստ այդմ՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր անդամներն են․

Կառավարության կողմից առաջադրված

Հ․ Հովհաննիսյան – ՀՀ ԿԳՆ տեղակալ

Հ․ Արշամյան – «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն

Ս․ Գոգյան – ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ

Ա․ Իսրայելյան – ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի արտաքին կապերի գծով տեղակալ, պ․գ․թ․, դոցենտ

Դ․ Գյուրջինյան – ՀՀ ԿԳՆ լեզվի կոմիտեի նախագահ

Ա․ Շագաֆյան – ՀՀ ԿԳՆ տեսչական մարմնի ղեկավար

Տ․ Վիրաբյան – Երեւանի քաղաքապետի տեղակալ

Ռ․ Սուքիասյան – ՀՀ ԿԳՆ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ

ԿԳՆ-ի կողմից առաջադրված

Ռ․ Յիրիկյան – «Վիվասել-ՄՏՍ» ՓԲԸ-ի տնօրեն

Ռ․ Կարապետյան – ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան

Հ․ Մուսայելյան – «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն

Վ․ Յակուբյան – Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ

Գ․ Մուրադյան – «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր

Հ․ Դանիելյան – «Գյուլբենկյան» հիմնադրամի հայաստանյան ծրագրերի ներկայացուցիչ

Ա․ Թորոսյան – Երեւանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված

Ն․ Հարությունյան – ԵՊՀ մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր

Մ․ Ապրեսյան – ԵՊՀ անգլերենի թիվ 1 ամբիոնի վարիչ, բ․գ․թ․, պրոֆեսոր

Է․ Հարությունյան – ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության եւ բարոյագիտության ամբիոնի վարիչ, փ․գ․դ, պրոֆեսոր

Գ․ Հաջյան – ԵՊՀ ալիքային պրոցեսների տեսության եւ ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆ․գ․դ․

Ռ․ Հարությունյան – ԵՊՀ գենետիկայի եւ բջջաբանության ամբիոնի վարիչ, կ․գ․դ․, պրոֆեսոր

Ա․ Վաղարշյան – ԵՊՀ պետության եւ իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, ի․գ․դ․, պրոֆեսոր

Ա․ Աթանեսյան – ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղ․ գ․ դ․, պրոֆեսոր

Ս․ Շուքուրյան – ԵՊՀ ՏՏ կրթական եւ հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար, ֆիզ․ գ․ դ․, պրոֆեսոր

Ուսանողության կողմից ընտրված

Ա․ Սողոմոնյան – ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ասպիրանտ

Ռ․ Խաչատրյան – ԵՊՀ լրագրության ֆակուլտետի ուսանողուհի

Դ․ Ափոյան – ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող

Բ․ Հովհաննիսյան – ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող

Գ․ Մանուկյան – ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանող

Ս․ Ղազարյան – ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ուսանող

Ա․ Գարեգինյան – ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող

Ա․ Մնացականյան – ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհի

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հունվարի 9-ին աշխատանքային հանդիպում է ունեցել պետական բուհերի ռեկտորների հետ: Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ արդեն հիմնականում հաստատվել են բուհերի հոգաբարձուների /կառավարման/ խորհուրդների կազմերը, և առաջիկա օրերին տեղի կունենան խորհրդի նիստեր, որոնց ընթացքում կընտրվեն խորհրդի նախագահներ, կներկայացվեն բուհերի հաշվետվությունները և բյուջեի կատարողականները, ինչպես նաև կհաստատվի բուհի բյուջեն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ