26  01  2018

Ուսուցիչների աշխատավարձը չի նվազել. ԿԳՆ

Ուսուցիչների աշխատավարձը չի նվազել. ԿԳՆ

2018 թվականի հունվարից մանկավարժների աշխատավարձի փոփոխություն չի կատարվել: Այս մասին հայտնում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

Հաղորդագրության մեջ ասվում է. «Զանգվածային լրատվության միջոցներում պարբերաբար շրջանառվող տեղեկությունները, թե ուսուցիչների աշխատավարձը հունվարի 1-ից նվազել է, չեն համապատասխանում իրականությանը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դեռևս 2017 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան ուղարկել է շրջաբերական-գրություն, որում  առաջարկվել է իրենց ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների տնօրեններին հանձնարարել` դպրոցի 2018 թվականի բյուջեն պլանավորելիս առաջնորդվել այն սկզբունքով, որ ուսուցիչների աշխատավարձերի իջեցում չլինի: Նույն հանձնարարականը տրվել է նաև ԿԳՆ ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների տնօրեններին:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հորդորում է բոլոր ուսուցիչներին և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ կոնկրետ դեպքերի առկայության դեպքում փաստարկված տեղեկատվություն ներկայացնել նախարարություն կամ համապատասխան պետական լիազոր մարմին՝ բացառելով անհարկի շահարկումները»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ