01 04 2024

Ժաննա Անդրեասյանը գրչի մեկ հարվածով երեխային կդարձնի երիտասարդ

Ժաննա Անդրեասյանը գրչի մեկ հարվածով երեխային կդարձնի երիտասարդ

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որն այս անգամ անցկացվել է արտագնա ձևաչափով՝ Դիլիջանի երիտասարդական կենտրոնում։

Նշվել է, որ կսահմանվի երիտասարդի տարիքային նոր շեմ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ օրենքի նախագծով սահմանվել է, որ երիտասարդ է համարվում 13-ից 30 տարեկան քաղաքացին՝ ընդգծելով, որ այդ հարցում հիմք է ընդունվել եվրոպական լավագույն փորձը։ Սահմանվել է նաև երիտասարդ ընտանիքը, որտեղ ամուսիններից առնվազն մեկը երիտասարդ է, և նրանց գումարային տարիքը չի գերազանցում 70-ը։ Նրա խոսքով՝ օրենքի նախագծով սահմանվել են մի շարք հասկացություններ՝ երիտասարդական աշխատանք և աշխատող, երիտկազմակերպություն, ոչ ֆորմալ խմբեր, աշակերտական և ուսանողական խորհուրդներ, ինչպես նաև երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմին, որը հանդիսանում է դրանց ներկայացուցչական մարմինը, այդ թվում՝ միջազգային հարթակներում։ Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է նաև երիտասարդական միջավայրին, որտեղ, ըստ փոխնախարարի, փորձ է արվել  տարբերակված մոտեցում ցուցաբերել՝ երիտասարդական կենտրոն, համայնքային երիտասարդական կենտրոն և երիտասարդական տարածք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ