20 07 2023

Բուհերում թափուր է մնացել 8764 վճարովի և 350 անվճար տեղ



Գնահատման և թեստավորման կենտրոնն ամփոփել է միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները։ Դիմորդներն էլեկտրոնային նամակներով են  տեղեկացել ընդունվելու մասին։  Այսօրվանից  մինչև հուլիսի  26-ը լրացուցիչ փուլի հայտագրումն է դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդների համար:

Այս փուլում  նրանք կարող են հայտագրել մինչև 6 մասնագիտություն՝ հանձնած քննություններին համապատասխան: Արդյունքները կամփոփվեն  հուլիսի 30-ին: Իսկ առաջին փուլի արդյունքները շատ ոգևորիչ չեն․  բուհերում  թափուր է 8764 վճարովի և 350 անվճար տեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ