19 07 2023

ԵՊՀ-ում այս տարի թափուր կմնա 349 տեղ

ԵՊՀ-ում այս տարի թափուր կմնա 349 տեղ

Հրապարակվել են Երևանի պետական համալսարանի 2023-2024 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ընդունելության ցուցակները:

Այս պահին առկա տվյալներով՝ Երևանի պետական համալսարանի 2023-2024 ուստարվա առկա ուսուցմամբ ընդունելության հիմնական փուլի մրցույթի արդյունքներով ԵՊՀ է ընդունվել 2156 ուսանող, որից 454-ը՝ անվճար, իսկ 1702-ը՝ վճարովի հիմունքով։ Թափուր է մնացել 349 տեղ, որից 41-ը՝ անվճար, իսկ 308-ը՝ վճարովի։

Վճարովի ուսուցմամբ ընդունվածները 1699-ն են, արտոնությամբ ընդունվածները՝ 21-ը:

Ամենաշատ ուսանողն այս տարի կունենա ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, այն կընդունի 218 ուսանողի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ