09 02 2022

Եթե հիմնավորումը նույնն է, Արմեն Դանիելյանին ինչո՞ւ չեն կալանավորում․ Արթուր Սարգսյան



Դատավորի այս որոշմանը ես սպասում էի, վստահ էի, որ դատավոր Մխիթարյանը մերժելու է, որովհետև երկու օր առաջ նույն այս դատավարոը մերժեց և կալանավորեց Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազայնին։ Վերաքննիչ դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։

Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանը մերժեց փաստաբանների միջնորդությունը և Առուշ Առուշանյանը շարունակում է մնալ կալանքի տակ։

«Այսօր, երբ Հայաստանում մի քրեական գործ է հարուցվում է, պետք է գործին ծանոթանան, բայց նայում են,թե որ դատավորին են մակագրում, արդեն դատավորից որոշումը հասարակությանը պարզ է լինում, որ կալանավորվելու է։ Երբ գործը մակագրվեց այս դատավորին, մենք բոլորս համոզված էինք, որ Մանվել Փարամազյանը և Առուշ Առուշանյանը կալանավորվելու են։ Այս հետապնդումները, որ իրականացվել են իմ և իմ ընկերների նկատմամաբ, քաղաքական հետապնդումներ են»։ 

Ինչ վերաբերում է դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորմանը, պատգամավորն ասաց․ «Նրան ես չեմ ճանաչել, ընդամնը 3-4 անգամ մասնակցել եմ Մանվել Փարամազյանի դատական նիստին և ասեմ, որ 4-5 ամիս, երբ գործը գտնվել է Բորիս Բախշիյանի մոտ, նա մերժել է պարոն Փարամազայնի ազատության միջնորդությունը։ Դատավորին, որ կալանավորել են, այդտեղ հիմքն այն է, որ ծանուցել է մեղադրյալին, բայց նրան չի թույլատրել, որպեսզի ինքն իր ազատ խոսքն ասի դատարանում։ Հիմա իմ դեպքի հետ կապված ասեմ՝ ինձ ո՛չ ծանուցել են, ո՛չ դատական նիստին ներկա եմ եղել, ո՛չ էլ իմ ազատ խոսքը կարողացել եմ ասել և ինձ կալանավորել են, Արմեն Դանիելյանն ինչո՞ւ կալանավորված չէ։ Էսօր կառավարության անդամներն ու Ազգային ժողովի պատգամավորներն ասում են, որ մեր երկրում արդարություն կա, հիմա հստակ ասում եմ, եթե արդարություն կա, Բորիս Բախշիյանին արդարության հիմունքներով են կալանավորել, Արմեն Դանիելյանն այսօր ինչո՞ւ կալանավորված չէ։ Հստակ փաստ ասում եմ, որ այնտեղ, այն վկան, որ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմուքն է տվել, իրենց վկան էր, դրա համար կալանավորել են, իսկ որ ես էի, իրենցը չեմ, դրա համար Արմեն Դանիելյանին չեն կալանավորում»։  

Վերջում ընդդիմադիր պատգամավորը նաև նշեց, որ իրենք քաղաքականություն են մտել Սյունքի սահմանների անվտանգության համար․ «Սիրելի սյունեցիներ, մեր պայքարը շարունակվում է, ես հա՛մ պայքարելու եմ մեր անվտանգության համար, հա՛մ իմ ընկերների ազատության համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ