08 02 2022

Այս հետապնդումները շարունակական բնույթ են կրելու․ Միհրդատ Մադաթյան



Համոզված եմ, որ խափանման միջոցը չի փոխվի, որովհետև ըստ Նիկոլ Փաշինյանի ձևակերպման՝ դատավորների մեջ կան շնաբարո դուրսպրծուկներ, ովքեր կատարում են բացառապես իր հրահանգները։ Վերաքննիչ դատարանի մոտ ի աջակցություն Առուշ Առուշանյանին բողոքի ակցիայի ժամանակ Yerevan.Today-ի հետ զրույցում հոգեբան Միհրդատ Մադաթյանը։

«Ավելին ասեմ՝ ակնկալիք ունեմ, որ մոտ պագայում Աշոտ Մինասյանին էլ կրկին ապօրինի կձերբակալեն, քաղաքական հետապնդումներ են տեղի ունենում Առուշանյանի, Նարեկ Մանթաշյանի նկատմամբ, Քաջարանի քաղաքապետի, սա շարունակական բնույթ է կրելու։ Նիկոլ Փաշինյանը կառչած է իր աթոռին և ամեն կերպ փորձելու է այլախոհներին ձերբակալել, մեկուսացնել, որպեսզի իր դիկտատուրան ավելի ամրապնդվի»։  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ