23 03 2021

Դուք որպես օրինական դատարան հանդես գալ չեք կարող․ Փաստաբանը՝ Աննա Դանիբեկյանին



Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստին Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյան հայտարարեց, որ ցանկանում է պարզաբանում ներկայացնել, թե ինչու է բացակայել փետրվարի 23-ի նիստից։

Նա հիշեցրեց, որ դեռ փետրվարի 16-ի նիստում ինքը դատարանին հայտնել է, որ փետրվարի 23-ին Վերաքննիչ քրեական դատարանում նույն ժամին նիստ կա՝ իր և նույն դատավորի՝ Աննա Դանիբեկյանի վեճի շրջանակում։
«Անկեղծ ասած, որոշեցի ներկայացնել պարզաբանում, քանի որ չեմ ցանկանում ձեզ հաճույք պատճառել շատ արագ իմ վարքագծի մասին որոշում կայացնել»,-ասաց փաստաբանը։

«Ես միևնույն ժամանակ դատարանին խնդրեցի ըմբռնումով մոտենալ, քանի որ վերաքննիչ դատարանի դատավորի աշխատակազմից իր հետ  կապ են հաստատել ու ոչ թե  խորհրդակցել են, թե երբ նշանակեն դատական նիստը, այլ ուղղակի տեղեկացրել են, որ ամսի 23-ին արդեն իսկ նշանակված է դատական նիստ, որի վերաբերյալ կստանամ նաև գրավոր ծանուցագիր։ Դուքանհասկանալիորեն անտեսել եք իմ խնդրանքը, քանի որ գործնականում բազմաթիվ են այն դեպքերը, երբ դատարանը ընդառաջ է գնում դատավարության կողմերին ու արդեն իսկ նշանակված դատական նիստերի օրերին նիստ չեն նշանակում»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ