21 02 2021

Վարույթ իրականացնող մարմինն ակնհայտ սխալ պատկերացումներ ունի VPN-երի և IP հասցեների մասին․ փաստաբան

Վարույթ իրականացնող մարմինն ակնհայտ սխալ պատկերացումներ ունի  VPN-երի և IP հասցեների մասին․ փաստաբան

Փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով հայտնի ֆեյք «Գագիկ Սողոմոնյանի» գործով երեկ Արամ Սարգսյանի կալանավորման մասին։

 

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Ես Արամ Սարգսյանի պաշտպանը չեմ, բայց պարոն Բեքարյանի կալանքի միջնորդությանը կից նյութերից առերևույթ կերպով պարզ է, որ ինչպես Կարեն Բեքարյանին, Արա Սաղաթելյանին, այնպես էլ Արամ Սարգսյանին ֆեյսբուքյան որևէ ֆեյքի հետ կարելի է կապել այնքանով, որքանով յուրաքանչյուրիս ու բոլորին: Ակնհայտ է, որ վարույթ իրականացնող մարմինն ակնհայտ սխալ պատկերացումներ ունի VPN-ների և IP հասցեների աշխատանքի վերաբերյալ, որոնք նշված համակարգերի աշխատանքի վերաբերյալ մինիմալ գիտելիք կամ պատկերացում ունեցող անձի մոտ ժպիտ են առաջացնում։

 

Էլ չեմ խոսում այս սխալ եզրակացությունների հիման վրա արված իրարամերժ իրավաբանական որակումների (օրինակ՝ նույն գործողությունը որակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ և 226.2-րդ հոդվածով, ինչն արգելված է ՀՀ քրեական օրենսգրքով) կամ Սահմանադրականի դատարանի որոշմամբ փաստացի գործողությունը դադարեցված 307.4-րդ հոդվածով մեղադրանքի առաջադրման մասին։

Հ.Գ. Էս պայմաններում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «խեղճ» նախագահը առանց դատավորների նկատմամբ բիրտ ճնշումների ո՞նց ապահովեր պատվերի կատարումը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ