10 12 2020

Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաների մասնակիցներին ուղարկում են զորակոչի ծանուցագրեր․ «Իրավական ուղի»

Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաների մասնակիցներին ուղարկում են զորակոչի ծանուցագրեր․ «Իրավական ուղի»

«Իրավական ուղին» տեղեկություններ է ստանում այն մասին, որ վարչապետի հրաժարականի պահանջով հանրային միջոցառումներին մասնակցող առանձին անձանց ուղարկվում են ծանուցագրեր՝ եռամսյա զորահավաքային զորակոչի ենթարկվելու մասին։

«Մեր տրամադրության տակ եղած փաստերը հիմք են տալիս եզրակացնել, որ քաղաքացիների այս զորակոչը կրում է քաղաքական բնույթ և նպատակ է հետապնդում ապօրինաբար արգելափակել քաղաքացիների սահմանադրական ազատությունները։

«Իրավական ուղին» պատրաստակամություն է հայտնում անվճար իրավաբանական օգնություն տրամադրել նշված հանգամանքներում զորակոչի ծանուցագիր ստացած անձանց՝ ընդհուպ վարչական դատարանում զորակոչի անհատական որոշման վիճարկումը։

Մեզ կարող եք դիմել՝ (060) 601948 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին՝ ժամը 10։00-18։00) կամ [email protected] էլ.փոստով»,- ասված է «Իրավական ուղի»-ի ֆեյսբուքյան էջում տարածած հայտարարության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ