12 06 2020

Դարձել եմ Դանիբեկյանի քթի զոհը․ Նարեկ Մանթաշյան



Ինքնին գործը, որն անվանվում է քթի գործ, բավականին հետաքրքրական է եւ պարզ է, որ դրանում կան քաղաքական շարժառիթներ, որովհետեւ օրինակները մեր իրականության մեջ բազում են, երբ այս կամ այն պաշտոնյայի անձնական կյանքից լուսանկարներ են հրապարակվել, եւ դրանց առթիվ որեւէ գործողություն չի իրականացվել։ Այս մասին լրագրողնեձրի հետ հանդիպմանն ասաց «Այլընտրանք» ՀԿ նախագահ Նարեկ Մանթաշյանը։

«Ամիսներ առաջ մեր ընկերներից երկուսը նույնպես Աննա Դանիբեկյանի հետ կապված ունեցան խնդիրներ եւ 2 ամսով կալանավորվեցին։ Ես էլ դարձել եմ քթի զոհը։ ԲԴԽ-ն եթե ծառայեր իր մասնագիտական նպատակներին, ապա պետք է առնվազն կարգապահական վարույթ հարուցեր Աննա Դանիբեկյանի նկատմամբ։ Երկրորդ նախագահի ազատության հարցը քննելու դատը հետաձգելու համար Դանիբեկյանը գնացել էր քթի պլաստիկ վիրահատության։ Մենք տեսակով տարբերվում ենք Նիկոլ Փաշինյանից եւ չենք պատրաստվում փախչել։ Բոլոր կանչվող դեպքերում ներկայանալու ենք եւ տալու ենք պատասխաններ։ Երկրում ստեղծվել է իրավիճակ, որ, փաստացի, Դանիբեկյանն ամենապաշտպանված անձերից է»,- ասաց Մանթաշյանը։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ