24  03  2020

Սերժ Սարգսյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել՝ հետաձգելու մարտի 26-ի նիստը

Սերժ Սարգսյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել՝ հետաձգելու մարտի 26-ի նիստը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան, փաստաբան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի ընկերներ, լրագրողներ.

Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում առաջացած համաճարակային իրավիճակով՝ այսօր միջնորդություն եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մարտի 26-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով:

Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ