21 02 2020

Ո՞ւր են ֆեմինիստները. բոյկոտը՝ որպես աջակցություն ՍԴ կին դատավորներին․ կարծիք

Ո՞ւր են ֆեմինիստները. բոյկոտը՝ որպես աջակցություն ՍԴ կին դատավորներին․ կարծիք

Հրապարակախոս Վահան Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում  գրել է․

«Վերջերս հրատարակվեց գիրք «50 կանայք որ փոխել են աշխարհը», գրքում կան նաև հայ կանայք։ թե ինչպես են հեղինակները բացատրում, թե նրանցից ով ինչպես է փոխել աշխարհը, չգիտեմ, գիրքը չեմ կարդացել։ Բայց կարող եմ ասել որ Հայաստանի անկախությունից ի վեր պետական կառավարման համակարգում երեք կին փոխել են երկիրը. Լարիսա Ալավերդյանը առաջին օմբուդսմենի պաշտոնում, այն ժամանակ թղթակից էի ու տեսել եմ թե նա ինչ մեծ դեր էր խաղում իրավապաշտպանության ոլորտում՝ բացահայտելով մարդու իրավունքերի խախտումները ու նյարդայնացնելով իշխանություններին։

Մյուս երկուսը այսօր են փոխում երկիրը՝ Սահմնադրական դատարանի երկու կին դատավորները Արևիկ Պետրոսյանն ու Ալվինա Գյուլումյանը։ Նրանք այս երկու կանայք իրենց հինգ կոլեգաների հետ արդեն ինը ամիս դիմադրում են Կառավարության, Ազգային ժողովի ու հասարակական որոշ ուժերի կողմից ՍԴ֊ի վրա բիրտ ճնշումներին՝ պաշտոնական կաշառքից մինչև ահաբեկումներ ու փողոցային հարձակումներ։ Վարչապետը չկարողանլով կոտրել նրանց կամքը, գնաց ծայրահեղ քայլի՝ հանրաքվեի անվան տակ ամբոխ է հանում նրանց դեմ, ինչպես հին Հռոմի գլադիատորական մարտում ամբոխի այո֊ով է ուզում նրանց հեռացնել։ Սակայն ամբոխով ահաբեկումն էլ չի ազդում։ Նրանք իրենց դիմադրությամբ պաշտպանում են իրավական պետության հիմքերը և կերտում Հայաստանի անկախ դատական համակարգը։

Նրանք դիմադրությունը հրապարակային ձևակերպում են մասնագիտական և մտավորական խոսքով, հատկապես տպավորիչ էր Արևիկ Պետրոսյանի հարցազրույցը 168.am֊ին (հղումն՝ այստեղ)։

Սակայն Պետրոսյանի և Գյուլումյանի համար այս ծանր ժամանակներում որևէ ֆեմինիստակն կազմակերպություն կամ ֆեմինիստ չի աջակցում նրանց, հակառակը, շատ «ֆեմինիստներ» որ տարիներ աչքի էին ընկնում կանանց իրավունքների պաշտպանությամբ, աջակցում են իշխանական բիրտ ճնշումներին, և այս անարդար հանարաքվեն, որով ուզում են բարեխիղճ, ազնիվ, բարձր որակավորում ունեցող մասնագետներին ամբոխային այո֊ով հեռացնել։

Պատմության մեջ կանանց դերով հետաքրքրվածներին խորհուրդ կտայի այժմ, հենց այս պահին կարողանալ գնահատել երկու կանանց դերը ու աջակցել նրանց, թե չէ ինչ որ ժամանակ անց, քսան֊երեսուն տարի անց ինչ որ գրքում, ասենք այսպիսի անվանումով՝ «10 կանայք որ փոխեցին Հայաստանը» նրանց մասին գրելով սոսկ պատմության արձանագրությամբ կզբաղվեն, որը արդեն աջակցություն չես անվանի, աջակցության պահը հիմա է, որ բաց է թողնվում։

Հանրաքվեն բոյոկոտով աջակցենք Ալվինա Գյուլումյանին և Արևիկ Պետրոսյանին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ