20  01  2020

Շշուկներ կան, որ հանձնարարվել է դատավորին մերժել Թավադյանի բողոքը․ Հարություն Հարությունյան



«Մենք ունեինք նխագծեր, որ պետք է սկսեինք, բայց կանգնել են, որոշ նախագծեր դադարեցրել ենք, հունվարին սկսելիք նախագծերը կանգնել են։ Առանց սեփականատիրոջ շատ դժվար է առաջ շարժվելը։ Չեմ կարծում, որ Հայաստանում կա լրատվամիջոց, որ առանց ներդրումների կարող է շարունակել իր ծրագհրերը»,- լրագրողների հետ զրույցում ասաց «5-րդ ալիք» հեռուստատեսության տնօրեն Հարություն Հարությունյանը, որը Վերաքննիչ դատարանի դիմաց մասնակցում է ի աջակցություն Արմեն Թավադյանի ակցիային։ Հարություն Հարությունյանն ասաց, որ դատարանից դրական ակնկալիք չունի․ «Անգամ շշուկներ եմ ստացել, որ հանձնարարություն կա մերշժել»։ Հարցին, թե ո՞վ է հանձնարարել, պատասխանեց․ «Դե, մի հոգի է հանձնարարողը։ Նման շշուկները միշտ ճիշտ են դուրս գալիս, իսկ նրա խոսքը, թե ամեն ինչի հետ կապ չունի, սխալ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ