17 01 2020

Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է կինը․ Արթուր Մելիքյան



«Դիմա դեպքի վայրի զննություն է կատարվում, այդ գործողության արդյունքում ձեր հարցերին ես կկարողանամ պատասխանել: Մենք որ եկել ենք դեպքի վայր, եղել է կինը և հայրը: Նախնական, այն ինչ օպերատիվ ծառայողները մեզ ներկայացրեցին, կինն է հայտնաբերել դին: Դեռ հարևանների հետ չենք խոսել: Տարածքն ամբողջական տեսախցիկներով կահավորված է, որպեսզի ապացույց չկորցնենք: Ինքնասպանության վարկածով ևս աշխատում ենք»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքներին:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ