14  01  2020

Խաչատուրովի պաշտպանը բոյկոտեց դատական նիստը



Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը բոյկոտել և չէր ներկայացել Մարտի 1-ի գործով հերթական քննությանը։

Դատավոր Դանիբեկյանը դատարնում կարդաց պաշտպանի բոյկոտելու պատճառը․

«Հաշվի առնելով , որ դատարանի կողմից սույն գործի քննության ժամանակ չի ապահովվել մրցակցության սկզբունքը, պաշտպանության կողմը գտնվում խիստ անբարենպաստ պայմաններում և փաստաբանների հասցեին սպանված հարազատ ունենալու սպառնալիքի վերաբերյալ դատարանի  կողմից որևէ գործողություն չի իրականացվում և պաշտպանների իրավական միջնորդությունների  վերաբերյալ կարծիք արտահայտելու հնարավորությունը որոշ մասնակիցներ օգտագործում են  վիրավորանք հասցնելու համար, իսկ դատարանը կրկին որևէ միջոց չի ձեռնարկում սույն գործողությունները կանխելու համար, ինչի  պատճառով պաշտպանության կողմը զրկվում է պաշտպանություն իրականացնելու իրական և ողջամիտ հնարավորությունից»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ