23  11  2019

«Յուղոտ» պաշտոն` հայտնի փաստաբանի լռության դիմաց․ Alternativ.am

«Յուղոտ» պաշտոն` հայտնի փաստաբանի լռության դիմաց․ Alternativ.am

Alternativ.am-ը գրում է․ «Alternativ.am-ի տեղեկություններով «Կոնտրա լեգեմ» փաստաբանական բյուրոյի ղեկավար Ալեքսանդր Կոչուբաևը աշխատանքի առաջարկություն է ստացել ՀՀ կառավարությունից։ Մեր տեղեկություններով կառավարության աշխատակիցը զանգահարել է փաստաբանին և առաջարկել, որ սիրով և առանց նախատեսված՝ աշխատանքի անցնելու ընթացակարգի, նրան կնդունեն աշխատանքի, սակայն այսօրվա իրականության բազմաթիվ օրինախախտումները բարձրաձայնող փաստաբանը մերժել է առաջարկը։

Alternativ.am-ը կապ հաստատեց փաստաբանի հետ և փորձեց ճշտել նման տեղեկության իսկությունը։ Փաստաբանը զրույցում ո՛չ հաստատեց և ո՛չ էլ հերքեց տեղեկության իսկությունը՝ անթաքույց չթաքցնելով իր զարմանքը։ Փաստաբանը նշեց, որ ներկայումս նա նպատակահարմար չի համարում անցնել աշխատանքի ՀՀ կառավարությունում, և որ ներկայումս նա զբաղված է իր ղեկավարությամբ գործող փաստաբանական կառույցի աշխատանքներով։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Կոչուբաևը վերջերս միջնորդել էր ազատազրկման ենթարկել քաղաքացի Նիկոլ Փաշինյանին, քանի որ իր պաշտպանության տակ գտնվող քաղբանտարկյալներ Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը դատավոր Աննա Դանիբեկյանին «վնգստացող եք արդյո՞ք» հարցադրման համար կալանավորվել են։ Փաստաբանը ընդգծելով օրենքի իրավահավասարության սկզբունքը՝ շեշտել էր, որ նման «հանցանք» առաջինը իրեն թույլ է տվել վարչապետ Փաշինյանը, ով հայտնի հարցազրույցում դատավորներին անվանել էր «վնգստացող»։

Փաստաբանը հանրությանը հայտնի է նաև տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը դեմ իր տեսակետներով և գործունեությամբ, բազմաբնույթ և տարատեսակ անօրինականությունների դեմ տարած պայքարով, ԵՊՏՀ նախկին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի կատարած անօրինությունների դեմ տարված աշխատանքով, որի արդյունքում վերջինս ազատվեց զբաղեցրած պաշտոնից։

Հատկանշական է նաև, որ փաստաբանը բարձրաձայնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի գովազդի՝ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող անօրինությունները։

Ներկայումս Կոչուբաևը զբաղված է մեկ այլ անօրինության դեմ պայքարով․ խոսքը ՇՊՀ-ի ռեկտորի ընտրության ընթացակարգի կոպտագույն խախտումների մասին է։ Ըստ փաստաբանի ՇՊՀ ռեկտորը նշանակվել է սորոսական Լևոն Բարսեղյանի առաջարկությամբ, և որ հաշվի չեն առնվել ռեկտորի ընտրության ընթացակարգերը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ