23  10  2019

Մութաֆյանի բողոքի քննությունն ավարտվեց․ դատարանը խորհրդակցական սենյակում է



«Ես հույս ունեմ, որ առնվազն գրավը կճանաչվի թույլատրելի»,- Yerevan Today-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մութաֆյանի կալանավորման բողոքի քննությանը։ Վարդևանյանն ասաց, որ ինքը որոշ տրամաբանություն կտեսներ, եթե արարքը բնութագրվեր որպես անհարգալից վերաբերմունք, սակայն ծանրացրել են՝ դարձնելով արդարադատության իրականցմանը խոչընդոտում, ինչը անտրամաբանական է։ Հիշեցնենք, որ Նարեկ Մութաֆյանը կալանավորվել է՝ դատավոր Աննա Դանիբեկյանին հարց ուղղելու համար։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ