18  10  2019

Բռնությամբ Վանեցյանի դեմ ցուցմունք կորզելու հրապարկման հիման վրա քննություն է նշանակվել

Բռնությամբ Վանեցյանի դեմ ցուցմունք կորզելու հրապարկման հիման վրա քննություն է նշանակվել

Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից ծաղկի շուկայի աշխատակիցներից Կարեն Ղազարյանին բռնությամբ ոստիկանություն տեղափոխելու և նրա նկատմամբ ճնշումներ գործադրելու դեպքի վերաբերյալ հրապարակումների կապակցությամբ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն:

Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ հոկտեմբերի 17–ին ծաղկի շուկայից բռնի ուժով վեցերորդ վարչություն են տարել շուկայի աշխատակիցներից Կարեն Ղազարյանին, եւ ծեծելով փորձել ցուցմունք կորզել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ։

Ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 17–ին ծաղկի շուկայից մի քանի անձի բերման են ենթարկել՝ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու կասկածանքով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ