14  09  2019

Քաղաքացին հաղթեց․ Քաղաքապետարանն ապօրինի է շենքը քանդել․ Aravot.am

Քաղաքացին հաղթեց․ Քաղաքապետարանն ապօրինի է շենքը քանդել․ Aravot.am

Aravot.am-ը գրում է․ «Հայկ Մարությանի` Երեւանի քաղաքապետ դառնալուց երկու ամիս անց՝ 2018-ի նոյեմբերին, քաղաքապետարանը քանդեց Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի N 1/3 հասցեում գտնվող «Անի-97» ընկերության սեփականություն շինությունը: Պաշտոնապես հայտարարվեց՝ կառուցվել է առանց շինթույլտվության:

Aravot.am-ը տեղեկացնում է, որ «Անի-97» ընկերությունը դիմել է դատարան եւ առաջին ատյանի դատարանում շահել դատը. դատարանը որոշել է, որ շինությունը քանդելու քաղաքապետարանի հանձնարարականն անօրինական է:

Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց «Անի-97» ընկերության սեփականատիրոջ շահերի ներկայացուցիչ Արամ Օհանյանը: Փաստաբանն ասաց, որ այսպիսով հիմք է ստեղծվում նաեւ սեփականատիրոջ համար` քաղաքապետարանի դեմ վնասի փոխհատուցման հայց ներկայացնելու: Ըստ մասնագետների, փոխհատուցման չափը կարող է գերազանցել 100 միլիոն դրամը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Իրավական 14 10 2019

«Սանիթեքը» դիմում է արբիտրաժային դատարան

«Սանիթեքի» բաժնետերը քաղաքապետարանի դեմ արբիտրաժային գործընթացի 1-ին քայլն է արել

Orphus համակարգ