12  08  2019

Ի՞նչ կապ կա դատավորներին կաշառելու փորձի, կալվինիզմի և կենդանիների մեջ․ Zham.am

Ի՞նչ կապ կա դատավորներին կաշառելու փորձի, կալվինիզմի և կենդանիների մեջ․ Zham.am

Zham.am-ը գրում է․ «Այն ինչ  կատարվում է այսօր Հայաստանում դժվար է մեկ բառով նկարագրել: Ասել, որ իշխանության եկած «երիթհեղափոխականները» իրականում շարքային խաբեբաներ են՝ նշանակում է ոչինչ չասել:

Ինչպես հայտնի է, Փաշինյանի գլխավոր կարգախոսներից է  եղել  «կոռուպցիայի դեմ պայքարի» կարգախոսը: Սակայն ինչպես նրա հոգևոր հայրերը ժամանակին  խաբեցին ժողովրդին՝  ծակ կոշիկներով գալով իշխանության, կարճ ժամանակահատվածում դարձան  «մեծահարուստներ», այնպես էլ ինքը` «ժողովրդի վարչապետն է» փորձում խաբել նույն շարքային քաղաքացուն և կոռուպցիայի դեմ պայքարի պատրվակով իրականացնում ներկայիս մեծահարուստների փաստացի «կուլակաթափություն» ի շահ իրեն և իր շրջապատին:

Հասկանալի է, որ ցանկացած խուժանություն երկար կյանք չի կարող ունենալ: Եվ դա շատ լավ հասկանում է նաև Փաշինյանը: Այդ իսկ պատճառով «հպարտ քաղաքացիների» անունից փորձում է երկրում հաստատել դիկտատորական կարգեր:  Նույն բանն էին անում նրա հոգևոր հայրերը, երբ 1995-ին հիմնադրեցին երկրում կեղծված ընտրությունների ինստիտուտը, իսկ 96-ին տանկեր հանեցին մարդկանց դեմ:

Այսօր նույն քաղաքականությունը փորձում է իրականացնել Փաշինյանը: Արդեն զավթել է գործադիր և օրենսդիր իշխանությունները, հերթը հասել է դատական իշխանությանը:

Սակայն պետք է նշել, որ դատական իշխանությունն ամբողջովին զավթելը հեշտ գործ չէ: Նույնիսկ Հիտլերին 6 տարի պահանջվեց, որպեսզի դատավորները հայտնվեին իր գրպանում: Իսկ այսօր՝ 21 դարում եվրոպական կառույցների  առկայության պարագայում, դա թերևս ընթանրապես հնարավոր չի լինի կյանքի կոչել:

Եվ, ահա, Փաշինյանը, հասկանալով, որ դա հնարավոր չէ, փորձում է պետական մակարդակով կաշառք առաջարկել ՍԴ-ի դատավորներին:

Այն, որ սա ինքնին արդեն հանցագործություն է, հասկանալի է: Սակայն Փաշինյանը դա չի հասկանում, քանզի նա երբեք իրավական պատկերացումների մեջ չի ապրել: Նրա համար պետական կառույցները միշտ ընկալվել են որպես «թաշկինակներ», որոնց ոնց ուզում այնպես էլ փոխում է: Հիմա եկել է իր փոխելու ժամանակը, մտածում է Փաշինյանն ու սխալվում է, քանզի դատական համակարգի հետ հարաբերվելու իր մոտեցումը կործանարար հետևանքներ կունենա երկրի համար:

Հենց Փաշինյանի դատական «հարցը» բացեց մարդկանց աչքերը: Հանրության առավել գրագետ հատվածը արդեն հասկանում է, որ Փաշինյանը որևէ կապ չունի իրական Նոր Հայաստան կառուցման հետ: Այդ շերտի ավելի քան 80 տոկոսը գիտակցում է, որ երկրին անհրաժեշտ է նոր այլընտրանք:

Ինչ մնում է հանրության հետամնաց, առավել թերզարգացած հատվածին, ապա նրանց այդ խնդիրները քիչ են հետաքրքրում: Նրանց հետաքրքրում է բացառապես իրենց սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման հարցը: Այլ հարց նրանց կամ քիչ է հետաքրքրում, կամ էլ ընդանրապես չի հետաքրքրում:

Այդ իմաստով նրանց մոտ քաղաքացիական գիտակցությունը թույլ է զարգացած:

Այդ առիթով հիշեցնենք, որ դեռ հին ժամանակներից կալվինիզմի հավատքի սիմվոլի դոկտրինի համաձայն, հանրության այս թերզարգացած հատվածին ընդանրապես մարդ չէին համարում: Նույն դոկտրինի համաձայն, մարդը՝ դա բարձր քաղաքացիական գիտակցություն ունեցող էակ է: Դրա համար է քրիստոնեությունը մարդուն տարանջատել կենդանական աշխարհից: Այդ իսկ պատճառով էլ հանրության թերզարգացած հատվածին չի կարելի մարդ համարել: Ըստ անգլոսաքսերի, սրանք «մարդկային կերպարներ ունեցող կենդանիներ են»: Ֆորմալ տեսանկյունից, նրանք տարբերվում են կենդանիներից` խոսում են, գրում են, կարդում են, ի տարբերություն ասենք շների, կատուների, բայց քաղաքացիական գիտակցություն չունեն և գործում են բացառապես կենդանական բնազդներով: Ըստ անգլոսաքսերի, հենց այդ զանգվածների պատճառով են առաջ եկել կոմունիստական և նացիստական գաղափարախոսությունները: Հենց այդ միջավայրից են դուրս գալիս պոպուլիստները:

Բայց հանրության այդ հատվածը չի կարող երկրի շարժիչ ուժը լինել: Նրանց գիրիշխանությունը սովորաբար կարճաժամկետ բնույթ է ունենում: Քանզի սոցիալական պայմանների չբավարարվածության պատճառով նրանք արագորեն հիասթափվում են իրենց սիրելի լիդերից և սկսում են նորին փնտրել:

Այդ ձևով են զարգացել գործընթացները տարբեր երկրներում, և բացառություն չի կազմելու նաև Հայաստանը:

Պարզապես խնդիրն կայանում է նրանում, թե ի՞նչ գին է վճարելու Հայաստանն իր պլեբսի դերակատարության ժամանակավոր գերիշխող լինելու այս  փուլի համար»։

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ