12  08  2019

3 օրվա ընթացքում արձանագրվել է 46 ՃՏՊ, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է

3 օրվա ընթացքում արձանագրվել է 46 ՃՏՊ, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 9-ից 12-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 103 դեպք, այդ թվում՝ 4-ը նախկինում կատարված։ 

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 30, անձնական ունեցվածքի գողության 19, խարդախության 8, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու և թմրամիջոցի հայտնաբերման 7-ական, ծեծի 6, ապօրինի ծառահատման 3, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքի դիտավորությամբ վնասման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու սպանության սպառնալիքի 2-ական, անձի առևանգման, դրամանենգության, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, փաստաթղթի կեղծիքի, ինքնիրավչության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու ու ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու 1-ական դեպք:

  Հայտնաբերվել է 4 անհետ կորած և 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 3-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3 և անձնական ունեցվածքի գողության 1 դեպք:  Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 46 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 58-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ