18  07  2019

Իջևանում կատարվածը սադրանք էր, ժողովրդի բողոքի ձայնը չէր. Արթուր Վանեցյան

Իջևանում կատարվածը սադրանք էր, ժողովրդի բողոքի ձայնը չէր. Արթուր Վանեցյան

Անտառագողության հետ կապված ԱԱԾ նյութերի հիման վրա հարուցված է 10-ից ավելի քրեական գործ, որոնք Քննչական կոմիտեում քննվում են՝ ըստ ենթակայության: Այս մասին Իջևանում լրագրողների հետ զրույցում ասաել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը:

Նրա խոսքով հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 21 անձի, այդ թվում՝ պաշտոնական անձանց:

Անդրադառնալով երեկ իջևանցիների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպին՝ ԱԱԾ տնօրենը կոչ է արել քաղաքացիներին, որ այլևս այդպիսի արարքներ թույլ չտան և բոլոր ծագած հարցերը լուծեն մարզպետարանի եւ համայնքի ղեկավարների հետ բանակցությունների միջոցով:

Վանեցյանը շեշտել է, որ երեկվա ակցիան ոչ թե ինքնաբուխ ակցիա էր, ոչ թե ժողովրդի բողոքի ձայնն էր, այլ մի քանի անձանց կողմից կազմակերպված պրովոկացիա էր.

«Սադրանք էր, որը մեր մարզ այցելելուց և այս խորհրդակցությունն անցկացնելուց հետո ամենեւին չի նշանակում, որ մեղավորները չեն բացահայտվելու եւ չեն պատժվելու»։

Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նշված 36 հոգուց 19-ը բերման են ենթարկվել, այսօրվա ընթացքում 2 կամ 3 հոգի եւս բերման են ենթարկվել, կան մի քանի անձինք, որոնք թաքնվում են իրավապահներից:

ԱԱԾ տնօրենի խոսքով՝ քաղաքացիների բարձրաձայնած խնդիրներին լուծում կտրվեն.

«Մեր այցելությունը որեւէ բան չի փոխվել, մեր այցելությամբ մենք ուզեցել ենք Տավուշի մարզի բնակիչների ուշադրությունը գրավենք, որ իրենց բարձրացրած հարցերը մեր ուշադրության կենտրոնում է եւ ստանալու է լուծում, որը բավարարելու և մեր քաղաքացիներին և պետությանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ