20  06  2019

Վահե Գրիգորյանը խճճվել է տառերի մեջ. սահմանադրագետ․ Tert.am

Վահե Գրիգորյանը խճճվել է տառերի մեջ. սահմանադրագետ․ Tert.am

Դա Սահմանադրության սուբյեկտիվ մեկնաբանություն է: Tert.am-ի հետ զրույցում ասել է սահմանադրագետ Վարդան Այվազյանը՝ խոսելով ԱԺ կողմից ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի հայտարարության մասին, թե ինքը, ընտրվելով այս պաշտոնում, մտնելու է շենք ՍԴ նախագահի պաշտոնում:

«Նման բան չկա, սուբյեկտիվ մեկնաբանություն է»,- ասել է Վ. Այվազյանը:

Դիտարկմանը, թե Վահե Գրիգորյանն ասում էր, որ Սահմանադրական դատարանը իշխանության մարմիններից միակն է, որ շարունակում է գործել անցումային տրամաբանության մեջ, որ այն իր կազմով ունի սահմանադրականության ճեղքեր, որ ինքը ՍԴ դատավոր է, մնացածը՝ ՍԴ անդամներ, Այվազյանն ասել է, որ Սահմանադրությունը պետք է մեկնաբանվի բովանդակային, ոչ թե տառացի, այնինչ «Վահե Գրիգորյանը խճճվել է տառերի մեջ»:

«Չկա նման բան, որ նախկինները անդամ լինեն, ինքը՝ դատավոր: Եթե այդպես լիներ, աշխատավարձ չէին ստանա, աշխատանք չէին անի»,- նշել է Վարդան Այվազյանը:

Ճշտող հարցին՝ ՍԴ նախագահը Հրայր Թովմասյա՞նն է, սահմանադրագետը պատասխանել է․ «Իհարկե»:

Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելու երդման ժամանակ հայտարարեց, որ ստանձնում է ՍԴ նախագահի պաշտոնը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ