15 06 2019

«Ադեկվադ»-ի անդամները բերման են ենթարկվել, այս անգամ՝ Գորիսում

«Ադեկվադ»-ի անդամները բերման են ենթարկվել, այս անգամ՝ Գորիսում

«Ադեկվադի» անդամները կրկին բերման են ենթարկվել։  Նրանք հրավիրվել են Գորիսի ոստիկանություն։ Ֆեյսբուքյան էջում «Ադեկվադ» շարժումը հայտնում է․

«Ադեկվադ» շարժման անդամները վաղ առավոտից ուղեւորվել են Սյունիքի մարզ՝ հանդիպում անցկացնելու համակիրների եւ աջակիցների հետ։ Սակայն, նպատակ ունենալով զրկել նրանց այդ հնարավորությունից, եւ կասեցնել շարժման անդամների եւ համակիրների հանդիպումը, իշխանությունները կրկին սահմանափակեցին «Ադեկվադ» ՀԿ-ի անդամների տեղաշարժի ազատությունը։

Սա իրավապահ համակարգի կամայական օգտագործման եւս մեկ օրինակ է, եւ հերթական անգամ ապացուցում է մեր այն պնդումները, որ իշխանությունները փորձում են տապալել ընդդիմության կայացման գործընթացները, միանձնյա կառավարման կախարդական փայտիկը չկորցնելու նպատակով։

Տվյալ պահին բերման են ենթարկվել Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, Ազատ Ադամյանը, Սամվել Թադեւոսյանը եւ այլք։ Հետեւեք իրադարձությունների զարգացմանը, հավելյալ տեղեկություն ունենալուն պես այն կտեղադրվի էջում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ