11  06  2019

ԱԺ-ում քննարկումներն այլևս չեն լինի մասնագիտական դաշտում. Դավիթ Հարությունյան



«Երբ մայիսի սկզբին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ազդարարեց, որ տեղի են ունենալու լսումներ անցումային արդարադատության թեմայով, մենք բոլորս շատ պատրաստակամ էինք հանդես գալու այնտեղ մեր կարծիքները ներկայացնելու, հարցադրումներ անելու»,- վեթինգի և անցումային արդարադատության վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:

Նա նշեց, որ դեռևս լսումներից մեկ շաբաթ առաջ վարչապետի ելույթի ժամանակ հնչել է վերջնական կարծիք, որ Հայաստանում 1-2 ամսվա ընթացքում պետք է իրականացվի վեթինգ. «Սա նշանակում էր, որ ԱԺ-ում քննարկումներն այլևս չեն լինի մասնագիտական դաշտում, այլ ավելի շատ կլինեն քաղաքական դաշտում, իսկ դա մեր հետաքրքրության շրջանակներից դուրս է»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ զերծ կլինեն քաղաքական գնահատականներ տալուց, և միայն մասնագիտական քննարկումներ կլինեին:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ