25  05  2019

Նարեկ գյուղի գյուղապետի դեմ գործ է հարուցվել․ Shamshyan.com

Նարեկ գյուղի գյուղապետի դեմ գործ է հարուցվել․ Shamshyan.com

Արարատի մարզի Նարեկ գյուղի գյուղապետ 67-ամյա Գարուշ Հակոբյանի նկատմամբ մայիսի 24-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով:

Shamshyan.com-ը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս Նարեկ գյուղի սելավատարի բետոնյա պատնեշները քանդել է ու տեղափոխել նույն գյուղում գտնվող իրեն պատկանող տարածք և դրանք օգտագործել շինության համար՝ որպես պարիսպ։ Աղբյուրի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ