21  05  2019

Հրանտ Մարգարյանի միջադեպի հետ կապված 7 անձ բացատրություն է տվել

Հրանտ Մարգարյանի միջադեպի հետ կապված 7 անձ բացատրություն է տվել

Ազատության հրապարակում ՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարյանի հետ տեղի ունեցած միջադեպի հետ կապված 7 անձ բացատրություն է տվել  ոստիկանության կենտրոնական բաժնում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնում են ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հետաքննությունը շարունակվում է:

Մայիսի 18-ին ՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարյանը թոռների հետ զբոսնելիս է եղել Ազատության հրապարակում, երբ նրա վրա հարձակում են գործել։ Տեղում գտնվող «Երկիր մեդիա»-ի թղթակիցը ահազանգել է ոստիկանություն։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ