15  05  2019

«Սպայկա»-ն նորից կստուգեն և թույլ կտան վնասը մաս-մաս վերականգնել․ Փաստինֆո

«Սպայկա»-ն նորից կստուգեն և թույլ կտան վնասը մաս-մաս վերականգնել․ Փաստինֆո

Փաստինֆո››-ի տեղեկություններով ‹‹Սպայկա›› արտահանող առևտրային ընկերության տնօրենն իրենց ֆինանսական գործունեության վերաբերյալ նոր ճշգրտված հաշվետվություն է ներկայացրել նախաքննական մարմնին։ Ըստ ամենայնի՝ դրա հիման վրա կնշանակվի նոր ստուգում եւ կսահմանվի ժամանակացույց՝ հնարավորություն տալով Դ.Ղազարյանին մաս-մաս վերականգնել վնասը։

Հիշեցնենք, որ նախաքննական մարմնի հետ համագործակցելու Դավիթ Ղազարյանի պատրաստակամության մասին հայտնի դարձավ մայիսի 4-ին, երբ ՊԵԿ-ը հայտարարեց, որ հսկողություն իրականացնող դատախազը փոխել է «Սպայկա» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանի խափանման միջոցը՝ նրան կալանքի տակ պահելու հիմքերը վերանալու կապակցությամբ։ Մայիսի 3-ին Դ.Ղազարյանը վճարել էր 1 մլրդ ՀՀ դրամ գումար՝ որպես մասնակի փոխհատուցում, հարցաքննվել։

Նա «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել մայիսի 3-ին:

«Սպայկա» -ի տնօրենին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ