15  03  2019

Դատարանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը



Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, գտել է, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագով հիմնավոր կասկած առկա չէ:

Միևնույն ժամանակ դատավորը որոշեց բավարարել Հատուկ Քննչական ծառայության միջնորդությունը՝ մերժելով Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավով ազատ արձակելու միջնորդությունը: Այդ մասին քիչ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

«Ըստ էության, քրեական գործի 300.1 հոդվածով հիմնավորումները պայմանավորված են մինչև հիմա առկա 4 հատ այլ դատական ակտերով, որոնց հիմքով էլ հաստատել է հիմնավոր կասկածը, դատարանը նշեց, որ բացառել է թաքնվելու հնարավորությունը, այսինքն՝ միակ հիմքը, ըստ էության այն է, որ հիմա նյութերի ծանոթանալու փուլն է, ռիսկային է գնահատել գործի վրա ազդելու հավանականությունը», -ասաց Արամ Օրբելյանը։

Այդուհանդերձ, դատարանը գտել է, որ Քոչարյանի նկատմամբ առաջադրված կաշառք վերցնելու վերաբերյալ քրեական գործով չկա հիմնավոր կասկած, սակայն կալանավորելու մասին որոշումը կայացվել է, քանի որ, ըստ փաստաբանի, եթե մեկ դրվագով կա հիմնավոր կասկած, ապա դա տարածվում է նաև մյուս դրվագների վրա։

Փաստաբանը տեղեկացրեց, որ այս նիտին Քոչարյանը ներկա է եղել։ Օրբելյանը նշեց նաև, որ պատրաստվում են բողոքարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի այս որոշումը, քանի որ վստահ են՝ դատարանը չի կարող կաշկանդված լինել նախկինում խափանման միջոցները կիրառելիս կայացրած դատարանների որոշումներով։

Կլինի դռնբաց դատական նիստ, բոլորը հնարավորություն կունեան գնահատել ապացույցների որակը: Դռնբաց դատական նիստ կլինի, եթե հանկարծ դատական նիստերը լինեն դռնփակ, ապա որևէ մեկի մտքով թող չանցնի, դրանից հետո թող ՀՔԾ-ն երբեք մտքով չանցնի իմ գործընկերներին որակումներ տալ՝ սուտասան կամ ոչ սուտասան կամ նման ձևակերպումներ: Սույն մեղադրանքը այն ձևով, ինչ ձևով ներկայացված է, չի կարող ապացուցվել:

Տեսանյութը՝ քիչ անց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ