06 03 2019

Ուկրաինայի ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «ապօրինի հարստացման» հոդվածը

Ուկրաինայի ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «ապօրինի հարստացման» հոդվածը

Ուկրաինայի Սահմանադրական դատարանը վճռել է, որ Քրեական օրենսգրքի «ապօրինի հարստացման» հոդվածը չի համապատասխանում երկրի հիմնական օրենքին:

«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ դատարանի հայտարության մեջ նշված է, որ այս հոդվածը չի համապատասխանում պարզության և երկիմաստության պահանջներին: Մասնավորապես, ինչպես նշված է դատարանի վճռի մեջ, քաղաքացին պարտավոր չէ ապացուցել իր ակտիվների և ունեցվածքի օրինականությունը, այսինքն` ապացուցել իր անմեղությունը: Ըստ այդմ, նրա մեղավորություն ապացուցելու պարտավորությունը մեղադրանք ներկայացնողն կողմինն է:

Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել է, որ ապօրինի հարստացման վերաբերյալ հոդվածը չեղյալ է հայտարարվել, քանի որ գործանականում դրա կիրառությունն անհնար է:

Նշենք, որ «մեղավորության կանխավարկած»-ի հիմքով Ուկրաինայում շուրջ 60 գործ է հարուցվել, սակայն որևէ լուրջ արդյունք այդպես էլ չի գրանցնել:

Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ, Հայաստանի ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս խոսեց «մեղավորության կանխավարկածի» մասին՝ հայտնելով, որ կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի գույքի վրա բռնագանձում տարածելու մեխանիզմը: Ըստ Փաշինյանի, եթե մարդը չի կարողանում ապացուցել, որ գույքը ձեռք է բերվել օրինական ձևով, ապա դա ապօրինի է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ