17 01 2019

Ես ճնշում գործադրող մարդ կարա՞մ լինեմ իմ տեսակով. Արմեն Գևորգյան

Ես ճնշում գործադրող մարդ կարա՞մ լինեմ իմ տեսակով. Արմեն Գևորգյան

Հայատարարությամբ հանդես եկա դատարանում, ներկայացրի իմ կարծիքով այն բոլոր հանգամանքները, որոնք վկայում են մեղադրանքների անհիմն լինելու մասին: Այս մասին հունվարի 17-ին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:

«Խնդրեցի, որ իմ բոլոր գործընկերները և՛ դատախազությունում, և՛ քննչական մարմիններում, և՛ իմ պաշտպաններն ամեն ինչ անեն, որպեսզի գործն անաչառության, օբյեկտիվության և հանգիստ մթնոլորտում քննվի, որպեսզի վերջիվերջո արդարությունն ի հայտ գա, և բոլորս իմանանք՝ ի վերջո ի՞նչ էր եղել, ինձանից ի՞նչ էին ուզում»:

Հարցին՝ ի վերջո ինքը ճնշում գործադրե՞լ է դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ, Արմեն Գևորգյանը հակադարձեց հարցով. «Մի հատ ինձ նայեք։ Ես ճնշում գործադրող մարդ կարա՞մ լինեմ իմ տեսակով»:

Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատական նիստի ընթացքի վերաբերյալ մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ այսօրվա նիստն ավարտվել է, սակայն դատարանը խորհրդակցական սենյակ չի հեռացել։ Գործով հերթական դատական նիստը կկայանա հունվարի 25-ին՝ ժամը 16։00-ին։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանում քննվում է 2008-ի մարտի 1-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու դեմ Գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ